շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Մենք նպատակ չունենք դատարկ շենքեր գրավելու. որեւէ ժամանակ եթե ուզենանք, կարող ենք դա անել. Բագրատ Սրբազան

Մենք նպատակ չունենք դատարկ շենքեր գրավելու. որեւէ ժամանակ եթե ուզենանք, կարող ենք դա անել. Բագրատ Սրբազան

Սրանք ուզում են  պատրանք ստեղծել, որ մենք շենք ենք գրավում. Բայց մենք նպատակ չունենք դատարկ շենքեր գրավելու: Որեւէ ժամանակ եթե ուզենանք, կարող ենք անել: Այս մասին, այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Մեր խնդիրն է, որ այս մարդը գնա, հեռանա։ Երեկ ամենավերջին ցինիկի, լկտիի պես՝ ասել է թե, եթե պետք լիներ իմ հետ հանդիպել, ինձ կգցեր «բագաժնիկը» կբերեր հանդիպման»։

Նա չի հեռանում, որովհետեւ վախ ունի, ինքը գիտի իր հանցանքները, ուրացումները, իր դավաճանությունները, իր ներքին, թաքնախորհուրդ, գաղտնի կնքած գրավոր ու բանավոր համաձայնությունները: Ինքը գիտի՝ ում հրամաններն է կատարում»:

Անդրադառնալով նրան, որ նախօրեին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե Սրբազանը փարաջան հանի, բերման կենթարկվի, նա ասաց. «Արամ Հովհաննիսյանը թող մտածի իր գործարքների մասին, իր, իր որդու, թե ինչ մակադրակ է: Օրը կգա, դա էլ կիմանանք, թե ինչ կերպով է հասել գեներալի ուսաիդր կրելուն»:

  • Կիսվել: