երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք մեր մասով հնարավորինս օպերատիվ արձանագանքել ենք իրավիճակին. Սարգսյանը՝ Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի մասին

Մենք մեր մասով հնարավորինս օպերատիվ արձանագանքել ենք իրավիճակին. Սարգսյանը՝ Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի մասին

Մենք մեր մասով հնարավորինս օպերատիվ արձանագանքել ենք իրավիճակին. երկու քաղաքացու հնարավոր է եղել փրկել, նրանք այս պահի դրությամբ հիվանդանոցում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարցին:

«Երկու քաղաքացիները մահացած են հայտնաբերվել. այս մասով, բնականաբար, կան համապատասխան ընթացակարգեր՝ ՔԿ-ի կողմից նախաձեռնված. արդեն գործընկերները, կարծում եմ՝ պատեհ պահին հանդես կգան հայտարարությամբ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է պայթյունի հետ կապված վարկածներին, ապա Արփինե Սարգսյանն ասաց. «Վարկածներ կան տարբեր, բայց եկեք ես չմտնեմ այդ դաշտ, որովհետև ՔԿ-ն արժանահավատ վարկած եթե ունենա, կկիսվի ձեզ հետ»:

  • Կիսվել: