երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք մասնակցել ենք կազմակերպչական աշխատանքներին․ Ավինյանը՝ ձնամաքրման աշխատանքների թերացումների մասին

Մենք մասնակցել ենք կազմակերպչական աշխատանքներին․ Ավինյանը՝ ձնամաքրման աշխատանքների թերացումների մասին

Մենք գնացել ենք, մասնակցել ենք ձնամաքրման կազմակերպչական աշխատանքներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման շրջանում Ավինյանը կարծում էր, որ Տարոն Մարգարյանն իր աշխատակիցների հետ պետք է բահերով մաքրի ձյունը։ Այդ մասին դեռ Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետ եղած ժամանակ սոցցանցի իր էջում գրել էր Ավինյանը:

՛՛Մենք ունեցել ենք թերացում մայթերի հետ կապված, ունեցել ենք խնդիրներ միջբակային տարածքների հետ կապված, և մայթերի մասով հիմա ակտիվ աշխատանք է գնում մասնավոր սեկտորի հետ, որովհետև մայթերի մի մեծ ծավալի պատասխանատվություն դրված է մասնավոր ընկերությունների վրա։

Տեխնիկայի խնդիր չունենք, այստեղ ամեն մեկի պատասխանատվությունը ֆիքսելու խնդիր ունենք։ Քաղաքապետարանն իր պատասխանատվությունն իրականացնում է, բայց որը մասնավորը պիտի իրականացնի, համատիրությունը պիտի իրականացնի․․․ դժվար է մարդուն բացատրել, որ այն, ինչը պիտի անի համատիրությունը, այդտեղ քաղաքապետարանը մեղավոր չէ։ Մենք ստիպված ամբողջ համակարգը պիտի աշխատացնենք։ Համաձայն եմ, որ այդտեղ թերացել ենք՛՛,-ասաց Ավինյանը։

 

  • Կիսվել: