երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Շատ հանձնաժողովներ պասիվ են եղել, կխնդրեմ միասին ակտիվացնել հանձնաժողովների գործիքակազմը. Կարապետյան

Շատ հանձնաժողովներ պասիվ են եղել, կխնդրեմ միասին ակտիվացնել հանձնաժողովների գործիքակազմը. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ-ում մշտական հանձնաժողովների հարցի քննարկման ընթացքում խմբակցության անունից ելույթի ընթացքում հայտարարեց, որ խորհրդարանական մշտական հանձնաժողովները բավական էֆեկտիվ միջոց են երկրում երկրում գործող պրոցեսների վրա ներազդման տեսանկյունից։

«Մենք տեսանք, որ նախորդ գումարման Ազգային ժողովի ժամանակ շատ հանձնաժողովներ բավական պասիվ են եղել և շատ քիչ արձանագրություններ են ունեցել։ Կխնդրեի մեր բոլոր գործընկերներին միասին ակտիվացնել հանձնաժողովների ընդհանուր գործիքակազմը, որպեսզի Ազգային ժողովը կարողանա ներազդել երկրում տեղի ունեցող պրոցեսների վրա»։

  • Կիսվել: