երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Փաշինյանի որոշմամբ նոր նշանակումներ ու պաշտոնից ազատումներ են եղել

Փաշինյանի որոշմամբ նոր նշանակումներ ու պաշտոնից ազատումներ են եղել

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 10-ին մի շարք որոշումներ է ստորագրել։ Փաշինյանի որոշմամբ և՛ աշխատանքից մարդիկ են հեռացվել, և՛ նշանակվել պաշտոնի։

Վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Շահանե Մնացականյանը Փաշինյանի որոշմամբ նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ, իսկ առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Դավթյանը, իսկ Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:
Փաշինյանի վերջին որոշմամբ էլ Վահան Միսակյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։

  • Կիսվել: