շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք կարող ենք զանգահարել 1-03 եւ պատասխան չստանանք. դա նորմալ չի. բոլոր զանգերին պետք է պատասխանեն. Ավինյան

Մենք կարող ենք զանգահարել 1-03 եւ պատասխան չստանանք. դա նորմալ չի. բոլոր զանգերին պետք է պատասխանեն. Ավինյան

Ինձ համար տարօրինակ է, որ մենք կարող ենք զանգահարել 1-03 եւ պատասխան չստանանք. դա նորմալ չի, հետեւապես, այդտեղ վստահաբար անելիք ունենք:

Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հարցրեց՝ քանի՞ դեպք է լինում, որ մարդը զանգում է 1-03 ու պատասխան չի ստանում. «Այդ ստատիստիկան շատ կարեւոր է, որ եթե մարդը զանգում է 1-03, ամենայն հավանականությամբ, կա հրատապություն, հետեւաբար շտապօգնության զանգերի որակը էապես պետք է բարելավենք: Օրինակ, երբ քաղաքացիները զանգում են քաղաքապետարան՝ 1-05, ու իրենց չեն պատասխանում: Վատագույն դեպքում 15 րոպե հետո իրենց հետ են զանգում, բայց 1-03-ի դեպքում այդ տրամաբանությունը չի կարող գործել, այդ դեպքում պետք է ապահովենք 100 տոկոս պատասխան մարդու զանգերին: Կխնդրմ հաջորդ զեկույցին ներկայացնել, թե 1-03 զանգած քաղաքացիների քանի տոկոսին ենք պատասխանում, եւ ինչ ենք անում, որ դա 100 տոկոս դառնա»,- ընդգծեց քաղաքապետը:

  • Կիսվել: