ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կամուրջը բավական լավ վիճակում է, պատրաստ է սպասարկելու, կարող է համապատասխան բեռները, ծավալներն իր վրա կրել. Սանոսյանը՝ Մարգարայի կամրջի մասին

Կամուրջը բավական լավ վիճակում է, պատրաստ է սպասարկելու, կարող է համապատասխան բեռները, ծավալներն իր վրա կրել. Սանոսյանը՝ Մարգարայի կամրջի մասին

Մենք իրականացրել ենք ուսումնասիրություն, կամուրջը բավական լավ վիճակում է, պատրաստ է սպասարկելու, կարող է համապատասխան բեռները, ծավալներն իր վրա կրել։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Մարգարայի կամրջի մասին՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Թե ինչ խնդիր ունի կամուրջը՝ Սանոսյանը նշեց. «Կամրջի խնդիրն այն է, որ այն նեղ է և այսպես ասած միակողմանի երթևեկության համար է, իսկ եթե երկու կողմից մեքենաներ նրա մոտ հայտնվեն, պետք է հերթով անցնեն, որովհետև լայնությունն այնպիսինն է, որ մեկ մեքենա կարող է անցնել: Գործընթացն ինչպես որ գնա առաջ` ըստ դրա, եթե կարիք լինի մեր գերատեսչությունը ենթակառուցվածքային առումով կաջակցի կամ կմիջամտի: Մեր առաջին հարցը եղել է՝ կամուրջը պատրաստ է բեռնել կրել իր վրա, ուսումնասիրել ենք` պատրաստ է: Կամրջի նեղ լինելը ենթադրում է երկու տարբերակ՝ կամ լայնացնել, կամ նորը կառուցել, եթե գա մի ժամանակ, որ կարիք լինի, կարծում եմ ճիշտ կլինի երկրորդը կառուցել»:

  • Կիսվել: