շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք՝ հայերս, պարտավոր ենք ավելի համախմբվել` հանուն մեր ապագայի, հանուն մեր երկրի գալիք օրվա․Ռազմիկ Պետրոսյան

Մենք՝ հայերս, պարտավոր ենք ավելի համախմբվել` հանուն մեր ապագայի, հանուն մեր երկրի գալիք օրվա․Ռազմիկ Պետրոսյան

Պատվելի հայ ժողովուրդ, սփյուռքում ապրող սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի զինվորներ ու սպաներ, երկրապահ կամավորներ, հերոսացած որդիների ընտանիքներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Ամանորի կապակցությամբ, մաղթում եմ աննկուն կամք, համբերություն, նպատակների իրականացում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը:

՛՛Թող գալիք տարին մեր երկրին հանդարտություն և հաջողություններ բերի և անցնող տարվա հետ մոռացնել տա մեր երկրին պատուհասած բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտությունները: Մաղթում եմ, որ 2024թ֊ին իրականանան բոլորիս ցանկություններն ու նվիրական երազանքները:

Մենք՝ հայերս, պարտավոր ենք ավելի համախմբվել` հանուն մեր ապագայի, հանուն մեր երկրի գալիք օրվա:

Ցանկանում եմ մեզ բոլորիս նոր եռանդ և կառուցողական վեհ գաղափարներ, ամենայն բարիք մեր ժողովրդին, երիտասարդությանը, բարի և անվտանգ ծառայություն սահմանին կանգնած քաջարի զինվորներին: Թող այգաբացները խաղաղություն ավետեն համայն աշխարհին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: