չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Մենք գոյատեւել ենք, եւ այժմ արարում ենք ու ապրում»․ Հայաստանի պատմության ամիս Լոս Անջելեսում՝ ամերիկահայ հայտնիների մասնակցությամբ

«Մենք գոյատեւել ենք, եւ այժմ արարում ենք ու ապրում»․ Հայաստանի պատմության ամիս Լոս Անջելեսում՝ ամերիկահայ հայտնիների մասնակցությամբ

Լոս Անջելեսի շրջանը Ապրիլը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի պատմության ամիս: Մեկ ամիս շարունակ տեղական մեդիա ընկերություններն ու հարթակները կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ խթանելով հայերի պատմության հանրահռչակմանը։ Այդպիսի իրադարձությունների անմիջական մասնակիցն են դառնում ԱՄՆ-ում բնակվող հայտնի հայերը՝ բիզնեսի, հեռուստատեսության, կրթության եւ այլ ոլորտներից։

IMG_3733.jpeg (889 KB)

Հայկական ամսվա շրջանակում թողարկումների շարք է նախաձեռնել նաեւ FOX հեռուստաընկերությունը, որին մասնակցել են Անժելա Սարաֆյանը, պրոդյուսեր Սեւ Օհանյանը, Էրիկ Էսրաիլյանը, Ամանդա Սալասը, Արաքսյա Կարապետյանը եւ այլք։ Ամերիկաբնակ հաղորդավարուհի, Foot Network հեռուստաշոուի մասնակից Լուիզա Շարամատյանը NEWS.am STYLE-ին միջոցառումից լուսանկարներ է տրամադրել ու պատմել հայկական ամսվա շրջանակում նախաձեռնությունների մասին։ 

  • Կիսվել: