չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Մենք երբ կորոշենք՝ կբացենք փողոցը». Բագրատունյաց պողոտայի բերման ենթարկեցին ցուցարարներին

«Մենք երբ կորոշենք՝ կբացենք փողոցը». Բագրատունյաց պողոտայի բերման ենթարկեցին ցուցարարներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորած անհնազանդության երթը հասել է Բագրատունյաց պողոտա՝ Երեւանյան լճի հարեւանությամբ, որտեղ ցուցարարները նստեցին փողոցում եւ ամբողձությամբ փակեցին այն:

Գեղամ Մանուկյանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ոստիկանները խնդրում են, որ փողոցը բացվի, բայց Հայաստանում իրողություններ են փոխվել, տերը քաղաքացին է, Նիկոլն էլ իշխանություն չունի: Մենք կորոշենք՝ կբացենք: Պատգամավորներով կխորհրդակցենք եւ որոշումը կփոխանցենք մեր հայրենակիցներին»:

Նշենք, որ այստեղ են ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Մխիթար Զաքարյանը, Էլինար Վարդանյանը, Գեղամ Նազարյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արամ Վարդեւանյանը, Ագնեսա Խամոյանը ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Որոշ ժամանակ անց ոստիկանները տեսնելով, որ փողոցի չի բացվում, մոտեցան ցուցարարներին եւ սկսեցին հրելով բացել փողոցը: Ուժեղ հրմշտոց սկսվեց, կարմիր բերետավորները սկսեցին ուժ գործադրելով բերման ենթարկել երթի մասնակիցներին:

Ցուցարարները վանկարկում էին՝ «պայքար», «Արցախ», «առանց թուրքի Հայաստան»:

Ցուցարարներից մի երիտասարդի ինքնազգացողությունը վատացավ, ոստիկանները նստեցրին նրան գետնին, ջրով ցողեցին դեմքը: Երբ երիտասարդն ուշքի եկավ, սկսեց վանկարկել՝ «Արցախ»: Ոստիկանները նրան եւս բերման ենթարկեցին:

Որոշ ժանմանակ անց ցուցարարները շարունակցեին երթը:

 

  • Կիսվել: