Մենք դեռ կդիմավորենք մոլորակի մայրամուտը, եթե երբևէ այդ օրը գա. Արարատ Միրզոյան (լուսանկար)
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդով լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. ՛՛Մենք Երկրագնդի առաջին ազգերից մեկն ենք և դեռ կդիմավորենք մոլորակի մայրամուտը, եթե երբևէ այդ օրը գա։
Ի հեճուկս 105 տարի առաջ տեղի ունեցած հրեշավոր ցեղասպանության՝ մենք կանք և կլինենք հավերժ։
Խոնարհվում ենք զոհերի հիշատակի առջև։ Հիշում ենք և պահանջում...՛՛:



