հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Մեկնարկում են «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները․ ուղետարը 2 ամիս փակ է լինելու

Մեկնարկում են «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները․ ուղետարը 2 ամիս փակ է լինելու

Մարտի 6-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Ըստ այդմ՝ մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 22:00-06:00-ը, ուղետարը փակ է լինելու:
 
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով:
 
Քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

  • Կիսվել: