կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Մեկնարկում է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Մեկնարկում է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ:

Մրցույթի նպատակներն են.

  • Աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, երիտասարդների՝ որպես Հայաստանի Հանրապետության ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը
  • Խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը
  • Նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ և երիտասարդական տարածքներ (միջավայրեր), քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն)
  • Նաստել միջհամայնքային երիտասարդական կենտրոնների և երիտասարդական տարածքների (միջավայրերի) ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը
  • Խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի կազմակերպումն ու զարգացումը, երիտասարդական նորարարական գաղափարների  կյանքի կոչումը
  • Օժանդակել միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթի մասնակիցներն են քաղաքային բնակավայր ունեցող համայնքները կամ դրա կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրը։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2026 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են հունիսի 3-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

  • Կիսվել: