Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը
Մեկնարկում է 2025 թվականի բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը։ ԳԹԿ-ից հայտնում են, որ առաջին քննական օրը՝ հունիսի 10-ին, ողջ հանրապետությունում քիմիա է հանձնելու 1174, իսկ ռուսաց լեզու՝ 309 դիմորդ, որից Երևանում՝ 495-ը հանձնելու են քիմիա, 78-ը՝ ռուսերեն, մարզերում՝ 679-ը՝ քիմիա, 232-ը՝ ռուսերեն։ Վաղվա քննական կենտրոնները 16, են, 11-ը մարզերում և 5-ը՝ Երևանում։
Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝
թիվ 14 հիմնական,
թիվ 168 հիմնական,
թիվ 189 ավագ,
թիվ 190 ավագ,
թիվ 20 հիմնական դպրոցներ։
Նշված բոլոր քննական կենտրոններում քիմիա առարկայի քննություն է, թիվ 189 ավագ դպրոցում՝ նաև ռուսաց լեզվի։