Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը
Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 26-ից մեկնարկել է Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: