շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկնարկել են ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի դասընթացները

Մեկնարկել են ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի դասընթացները

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացումը, նոր հմտություններն ու գիտելիքները կազմակերպությանն առաջ տանող հիմնական գործիքներն են։

ՔՀԿ-ների և ՔՀԿ-ներ կոալիցիաների անդամ 53 հասարակական կազմակերպությունների 58 ներկայացուցիչներ դեռ ապրիլի 15-ին ավարտել են ՔՀԿ-ների/ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի առաջին հոսքի առցանց դասընթացը՝ էլեկտրոնային ուսուցման հարթակում:

Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում և անցկացվել ԻՀԱ-ի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով:

Այժմ մեկնարկել է ուսուցման երկրորդը փուլը։ Դասընթացներին արդեն գրանցվել և մասնակցում են 32 հասարակական կազմակերպությունից 36 մասնակից, 4 հիմնադրամներից 5 մասնակից, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունից՝ 1, գրանցման գործընթացում գտնվող ՀԿ-ներից 2 և նախաձեռնող խմբից 3 մասնակիցներ․ ընդհանուր թվով՝ 47 հոգի։

Ինչպես առաջին հոսքի ժամանակ, այս անգամ ևս մասնակիցների գործուենության աշխարահգրությունը մեծ է՝ Երևան, Սյունիքի, Շիրակի, Լոռիի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Կոտայքի և Արագածոտնի մարզեր։

Մոդուլի արդյունավետությունը ստուգելու նպատակով, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ փորձագետների կողմից մշակվել է ստուգողական հարցաշար-քուիզ։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ թեմային ունկնդիրը հնարավորություն կունենա անցնելու միայն այն դեպքում, երբ ճիշտ կպատասխանի նախորդ թեմայի ստուգողական հարցաշար-քուիզի առնվազն 80 տոկոսին։ 10 ուսումնական թեմաները և դրանց ստուգողական հարցաշար-քուիզներին սահմանված կարգով պատասխանելուց հետո, ունկնդիրը կստանա ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի ավարտական վկայական։

Հավելենք նաև, որ Հայաստանում, և ընդհանրապես աշխարհում, ստեղծված ներկա իրավիճակը հաշվի առնելով, ՔՀԿ-ների համար ստեղծված առցանց ուսուցման այս հարթակը արդյունավետորեն կծառայի ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացմանը` զուգահեռ ապահովելով նաև նրանց շարունակական կրթությունը։

 

 

  • Կիսվել: