երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեկնարկել են ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացները

Մեկնարկել են ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացները

Մեկնարկել են ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացները` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հետ համատեղ:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրով վերապատրաստվում են

«Ես և շրջակա աշխարհը», «Հասարակագիտություն», «Մաթեմատիկա» և «Հանրահաշիվ» առարկաների ուսուցիչները, ովքեր ֆինանսական կրթման ինտեգրմամբ դասեր են անցկացնելու 2 -11-րդ դասարանցիների համար։

Այս տարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները յուրաքանչյուր խմբի համար տեղի է ունենալու երկու փուլով. 1-ին փուլը կանցկացվի օգոստոսի 17-ից 29-ը, 2-րդը՝ հոկտեմբերին:

Ֆինանսական կրթության ինտեգրմամբ դասընթացներ իրականացնելու նպատակով ուսուցիչները վերապատրաստվում են 2017 թվականից. արդեն վերպատրաստվել են 685 դպրոցների 4951 ուսուցիչներ։

«Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի վերապատրաստման դասընթացներն իրականացվում են հետևյալ ուղղություններով.

«Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի վերապատրաստման 3-օրյա դասընթաց՚ 6-րդ դասարանում դասավանդող 1950 ուսուցիչների համար,

«Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի վերապատրաստման դասընթաց՝ 5-րդ դասարանում դասավանդող բոլոր ուսուցիչների համար,

Ձեռնարկատիրական կրթության վերապատրաստման 5-օրյա դասընթաց՝ 10-րդ և 11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար:

Նշենք, որ 2017 թվականից սկսած «Ձեռնարկատիրական կրթության» բաղադրիչի ինտեգրմամբ «Տեխնոլոգիա» առարկան փուլային եղանակով ներդրվել է հանրակարթական դպրոցների 2-5-րդ դասարաններում: Ընդհանուր առմամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 7831 ուսուցիչ: «Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի շրջանակում ուսուցիչների վերապատրաստումներն իրականացնում է Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը

  • Կիսվել: