հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները, հայտնում են Ճանապարհային դեպարտամեն հիմնադրամից:

՛՛Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավոր փոփոխություն է կատարվել ճանապարհային երթևեկության սխեմայում։ Վանաձորից դեպի Վրաստանի սահման ուղղությամբ մեքենաները հիմնանորոգվող կամուրջը կարող են շրջանցել Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհով։ Իսկ Վրաստանի սահմանից դեպի Վանաձոր ուղղությունը վարորդները կարող են անցնել գործող երկրորդ կամրջով։

Վարորդներին հորդորում ենք հետևել ճանապարհային նշաններին։

Նշենք, որ զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո կիրականացվի երկրորդ կամրջի նորոգումը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: