ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկել է պարեկների չորրորդ հոսքի ուսուցումն իրականացնող դասընթացավարների ընտրության բաց մրցույթը

Մեկնարկել է պարեկների չորրորդ հոսքի ուսուցումն իրականացնող դասընթացավարների ընտրության բաց մրցույթը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկել է պարեկների չորրորդ հոսքի ուսուցումն իրականացնող դասընթացավարների ընտրության բաց մրցույթը։

Մարտի 17-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկել է դասընթացավարների ընտրության բաց մրցույթը: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած դասընթացավարներն անցկացնելու են պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների չորրորդ հոսքի ուսուցումը։ Մրցույթի անցկացման համար կազմվել է հանձնաժողով, որը դասընթացավարների ընտրության գործընթացն իրականացնելու է մինչև մարտի 31-ը:

Դասընթացավարների ընտրության գործընթացի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփելու է տվյալները, և մասնակից թեկնածուներին իրազեկելու արդյունքի մասին:

  • Կիսվել: