շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը. Հայրապետյան

Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը. Հայրապետյան

️Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող աշխատաժողովը իրականցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ) աջակցությամբ»,-նշել է նա:

  • Կիսվել: