հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի փաստաթղթերի ընդունելությունը

Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի փաստաթղթերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունելություն:

 

Մանկավարժական աշխատողները 2023 թ. մարտի 9-ից կարող են ներկայացնել փաստաթղթերը՝ ՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով հաստատված «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգի»:

 

Փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով (էլփոստ՝ se[email protected]):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն (հեռ.՝ (+374 10) 599 619, Էլ. հասցե՝ [email protected]):

  • Կիսվել: