Մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը՝ Մաքսային ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում:
Ովքեր կարող են դիմել
Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։
Ինչպես դիմել
Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները․
- լուսանկար,
- անձնագիրկամ նույնականացման քարտ,
- սոցիալականքարտ (հանրային ծառայությունների համարանիշ կամ չունենալու վերաբերյալ տեղեկանք),
- արականսեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,
- բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
- տեղեկանքաշխատավայրից աշխատանքային փորձի վերաբերյալ,
- բարեվարքությանվերաբերյալ լրացված հարցաթերթիկ:
Որոնք են ընդունելության փուլերը
Ընդունելությունը բաղկացած է թեստավորման, որի ընթացքում իրականացվում է համակարգչային գիտելիքների ստուգում և օտար լեզվի իմացության ստուգում, հարցազրույցի, դասընթացի անցկացման և պաշտոնի նշանակման հարցազրույցի փուլերից։
Երբ դիմել
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Կարևոր է իմանալ
- Դիմորդների հետ հետադարձ կապն ապահովվելու է բացառապես դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով․ գրեք հասանելի էլեկտրոնային հասցե:
- Հայտադիմում կարող եք ներկայացնել միայն մեկ պաշտոն համալրելու համար։
- Ընթացիկ փուլերում դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ։
Հարկային և մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելության կարգը։
ՊԵԿ ուսումնական կենտրոնի հայտարարությունը։


