ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը. ուղիղ

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը. ուղիղ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում դեկտեմբերի 19-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր:

Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
 
Հայաստանի պատվիրակ Մալենան հանդես կգա   իններորդը: Նա կկատարի «Քամի-քամի» ստեղծագործությունը:
 
Մրցույթի առցանց  քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին www.junioreurovision.tv կայքի միջոցով:
 
Քվերակությունն ավարտվեց դեկտեմբերի 19-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:
 
Այս անգամ քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնը  կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն  նաև ժյուրիի ձայները:
 
Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի օգտին կարող են քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

  • Կիսվել: