Մեկնարկել է «իԳործ» ծրագիրը (տեսանյութ)
Մեկնարկել է «իԳործ» ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
՛՛Առաջին փուլով Հայաստան է ժամանել 24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ, ևս 76-ը աշխատանքի կանցնեն առաջիկայում։
«իԳործ» ծրագրի միջոցով սփյուռքում ապրող և մագիստրոսի աստիճան ունեցող երիտասարդները հնարավորություն ունեն մեկ տարով աշխատել Հայաստանի պետական մարմիններում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում.