շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել է բուհերի ընդունելության համար քննությունների հայտագրումը. ԳԹԿ

Մեկնարկել է բուհերի ընդունելության համար քննությունների հայտագրումը. ԳԹԿ

Ապրիլի 15-ին մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության համար  բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական  քննությունների  հայտագրումը:

Բուհը և մասնագիտությունը նշելու, նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության  քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունները մուտքագրելու համար պետք է ունենալ ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը  առցանց եղանակով դիմում-հայտ լրացնել Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում: 

ԳԹԿ անձնական համար ստանալու համար 12-րդ դասարանցիները  դիմում են իրենց  ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Ստորև ներկայացված ցանկում փնտրեք դպրոցը՝ ըստ ձեր բնակության վայրի, այնտեղ ստացեք ԳԹԿ անձնական համարը: Եթե չեք կարող ինքնուրույն հայտագրվել, դպրոցում ձեզ կօգնեն դա անել:

Երևան

Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)

Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)

Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)

Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)

Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)

Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)

Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)

Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)

Թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ)

Կոտայքի մարզ

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց

Եղվարդի ավագ դպրոց

Նոր Հաճնի ավագ դպրոց

Բյուրեղավանի ավագ դպրոց

Չարենցավանի ավագ դպրոց

Գեղարքունիքի մարզ

Գավառի ավագ դպրոց

Սևանի ավագ դպրոց

Մարտունու ավագ դպրոց

Վարդենիսի ավագ դպրոց

Ճամբարակի ավագ դպրոց

Արագածոտնի մարզ

Աշտարակի ավագ դպրոց

Թալինի ավագ դպրոց

Ապարանի ավագ դպրոց

Ծաղկահովիտի միջն. դպրոց

Վայոց ձորի մարզ

Եղեգնաձորի ավագ դպրոց

Ջերմուկի կրթահամալիր դպրոց

Վայքի ավագ դպրոց

Արարատի մարզ

Արտաշատի ավագ դպրոց

Արարատի ավագ դպրոց

Մասիսի ավագ դպրոց

Սյունիքի մարզ

Կապանի թիվ 9 ավագ դպրոց

Մեղրու թիվ 1 միջն. դպրոց

Գորիսի թիվ 4 ավագ դպրոց

Սիսիանի ավագ դպրոց

Լոռու մարզ

Վանաձորի թիվ 5 ավագ  դպրոց

Ալավերդու թիվ 5 հիմն. դպրոց

Սպիտակի ավագ դպրոց

Ստեփանավանի ավագ դպրոց

Տաշիրի ավագ դպրոց

Շիրակի մարզ

Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)

Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց

Աշոցքի միջն. դպրոց

Ամասիայի միջն. դպրոց

Արմավիրի մարզ

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց

Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց

Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց

Տավուշի մարզ

Իջևանի ավագ դպրոց

Դիլիջանի ավագ դպրոց

Նոյեմբերյանի ավագ դպրոց

Բերդի ավագ դպրոց։

  • Կիսվել: