հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԳԹԿ-ն ապրիլի 15-ից սկսում է միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը. ԱՀ ԿԳՄՍ

ԳԹԿ-ն ապրիլի 15-ից սկսում է միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը. ԱՀ ԿԳՄՍ

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի ապրիլի 15-ից սկսում է 2023թ. բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը, հայտնում է Արցախի ԿԳՄՍՆ-ն:

՛՛Ընդունելության քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար դիմորդն ընդունելության դիմում-հայտը էլեկտրոնային եղանակով ուղարկում է՝

Արցախի Հանրապետության ԳԹԿ-ի [email protected] էլեկտրոնային փոստին, եթե ցանկանում է ընդունվել Արցախի Հանրապետության որևէ բուհ կամ Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով Հայաստանի Հանրապետության որևէ բուհ, և եթե ընտրած մասնագիտության ընդունելության մրցութային քննությունները միասնական են,
Հայաստանի Հանրապետության ԳԹԿ-ի կայքէջին, եթե ցանկանում է ընդունվել Հայաստանի Հանրապետության բուհ՝ Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով և ընտրած մասնագիտության ընդունելության քննությունները ներբուհական են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության որևէ բուհ՝ ոչ նպատակային տեղերով:
Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև՝

3×4 չափսի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 դրամ՝ միասնական քննությունների համար Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ ԳԹԿ-ի 915013000145 հաշվեհամարին, ներբուհական քննությունների համար համապատասխան բուհի հաշվեհամարին և փոխանցված գումարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակն ուղարկել դիմում-հայտի հետ:
Ընդունելության քննությունների վճարից ազատվում են՝

– Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները,

– 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները,

– առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

Նշված արտոնություններից օգտվող դիմորդները համապատասխան տեղեկանքի էլեկտրոնային տարբերակն ուղարկում են ընդունելության դիմում-հայտի հետ:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը ս. թ. մայիսի 8-ն է, ժամը՝ 18:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047)97-40-51 հեռախոսահամարով՛՛,-ասված է հաղորդագրությա մեջ:

  • Կիսվել: