ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1542 նոր դեպք

Մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1542 նոր դեպք

Թուրքիայում մայիսի 10-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 47 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, գրում է ermenihaber.am-ը։

Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 36․187 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․542 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 47 դեպք, իսկ ապաքինվել է 3․211 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 92․691 հիվանդ, իսկ 1․154 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 138.657 հաստատված դեպք և մահվան 3․776 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 1․370․598-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում  առաջ է անցել Իրանից։

  • Կիսվել: