չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
Մեկ օրում ՀՀ-ում բացահայտվել է 71 հանցագործություն, որից 6-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում ՀՀ-ում բացահայտվել է 71 հանցագործություն, որից 6-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով.

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության՝ 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ծեծի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, նաև նշված խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, փաստաթղթի կեղծիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության, սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

  • Կիսվել: