չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն. Հայտնաբերվել է 7 անհետ կորած, 1 հետախուզվող

Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն. Հայտնաբերվել է 7 անհետ կորած, 1 հետախուզվող

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ծանր վիրավորանքի՝ 3, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ինքնավնասման, թմրանյութի իրացման և պաշտպանական որոշումը դատավարությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 անհետ կորած, 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: