երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է

Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 4, սառը զենքի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, խուլիգանության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, ավազակության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, դատական ակտը չկատարելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

  • Կիսվել: