երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեկ մլն դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ․ Թունյան

Մեկ մլն դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ․ Թունյան

Նախորդ շաբաթ մենք ընդունեցինք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների, մասնավորապես առցանց տաքսիների համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

«Վերջին 2-3 օրերի ընթացքում բազմաթիվ մեր գործընկերներ զանգահարել, գրել են այդ օրենքի հետ կապված: Թյուր ընկալում է եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար մեկ մլն դրամ տուրք ենք սահմանում: Ուզում եմ ասել՝ նման բան չկա: Մեկ մլն դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ: Իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով  տուրք է վճարելու, որը ավտոմատ գանձվելու է: Այսինքն այդ մեկ մլն դրամ տուրքը մեր տաքսի վարող քաղաքացիներին չի վերաբերում: Նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,-ասաց նա:

  • Կիսվել: