շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեկ-երկու տարի նախկին կյանքին վերադարձ չի լինի. Թորոսյան

Մեկ-երկու տարի նախկին կյանքին վերադարձ չի լինի. Թորոսյան

Երկար ասելով՝ նկատի ունեմ առնվազն մեկ-երկու տարի: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ նկատի ունի, երբ ասում է նախկին կյանքին վերադարձը շուտ չի լինում:

Ինչ վերաբերում է հարցին, թե փոշմանում է նախկինում իր արած հայտարարությունների համար, Արսեն Թորոսյանը նշեց, որ չի վարանում սխալներն ընդունելուց, եթե այդպիսիք եղել են՝ ինքն ուղղում է, օրինակ՝ դիմակների մասին իր հայտարարությունները:

Անդրադառնալով ներկայում ծանր հիվնադների թվին՝ նախարարն ասաց, որ կեսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր ութ հոգի էր, ծանր 40 հոգի:

  • Կիսվել: