ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեղրիում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. Սյունիքի մարզպետ

Մեղրիում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. Սյունիքի մարզպետ

Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին և հորդորներին՝ շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։ Այդ մասին Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում հայտնել է մարզպետ Հունան Պողոսյանը:  

«Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝

լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․

հնարավորինս բացառե՛ք շփումները,

կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,

կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,

պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։

Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք և ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։

Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»,- նշել է մարզպետը։

  • Կիսվել: