ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեղրիից Արաքսաշեն գյուղ տանող ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Մեղրիից Արաքսաշեն գյուղ տանող ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Հունիսի 10-ին, ժամը 23։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառակությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը։

Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ կշարունակվեն հունիսի 11-ին։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

  • Կիսվել: