շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեղրիի ճանապարհին իրանական տուրիստական Scania ավտոբուսում՝ որում եղել է 23 ուղևոր և 2 վարորդ, հրդեհ է բռնկվել. մանրամասներ

Մեղրիի ճանապարհին իրանական տուրիստական Scania ավտոբուսում՝ որում եղել է 23 ուղևոր և 2 վարորդ, հրդեհ է բռնկվել. մանրամասներ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում իրանական համարանիշներով ավտոբուս է այրվում:  Այս մասին հայտնում է Shamshyan-ը:

Դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրասնպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Կոստանյանի գլխավորությամբ:

Հրշեջները մարել են ավտոբուսում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահի գլխավորությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոբուսը եղել է Scania մակնիշի տուրիստական ավտոբուս, որտեղ եղել են 23 ուղևոր և երկու վարորդ: 

  • Կիսվել: