կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեղրիի մանկապարտեզի խնդրով քրեական գործ կա հարուցված. Ղուկասյան (տեսանյութ)

Մեղրիի մանկապարտեզի խնդրով քրեական գործ կա հարուցված. Ղուկասյան (տեսանյութ)

Մեղրիի մանկապարտեզի խնդրով քրեական գործ կա հարուցված: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այո, ուշացվել է, շատ է ուշացվել, նախագծեր են փոխվել մի քանի անգամ, վերջին նախագծով շինարարությունն ավարտին է հասցվել: Երբ որ մեկնարկել է այդ մանկապարտեզի շինարարությունը, այն ժամանակ այս ստանդարտները չկային:

Հիմա կան այս ստանդարտները, կարծեմ ավարտվել կամ ավարտին է հասցվում հովացման համակարգը, որը, կարծում եմ, աննախադեպ է Հայաստանում, առանձին կաթսայատուն է կառուցվում, որը չի եղել նախագծի մեջ, եւ քանի որ քրեական գործերով է անցնում, դժվար է իրեն փոփոխել: Այն, որ Մեղրիի մանկապարտեզի շինարարությունը տեւական ժամանակ չի եղել, դա միանշանակ է, տեսնենք՝ քրեական գործը որտեղ կհասնի՛՛:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մանկապարտեզի շինարարությունն ավարտվել է, բայց այցելել էր Մեղրի ու տեսել, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ կան:

՛՛Ընդհանրապես, սա եւս հանգեցնում է այն մտքին, որ մենք այնտեղ, որտեղ հիմնանորոգումներ ենք անում, շատ կարեւոր է ստանդարտների պահպանումը: Երկրորդը, այնտեղ, որտեղ 50/50 է՝ կառուցել նորը, թե վերանորոգել, միանշանակ պետք է գնալ նորը կառուցելու ճանապարհով, որովհետեւ հընթացս խնդիրներ են առաջանում: Եթե ստանդարտները չեն պահպանվում, խնդիրներ են առաջանում, և Մեղրիի մանկապարտեզը դրա օրինակներից մեկն է՛՛,-ասել էր վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: