երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է

Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: