ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին բեռնատարում բռնկված հրդեհը մարվել է

Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին բեռնատարում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11։33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 18։00-ին։

Այրվել է կցորդիչը։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող «Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Լևոն Մ․, ծնված 1961 թ․) կցորդիչում, որը, ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

  • Կիսվել: