ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Մեղրի համայնքի ղեկավարը հյուրընկալել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

Մեղրի համայնքի ղեկավարը հյուրընկալել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

Հուլիսի 8-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին, հայտնում ե Մեղրիի համայնքապետարանից:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Մեղրի կատարած այցի համար։

Դեսպանի Մեղրի համայնք կատարած այցի նպատակը ճանաչողական էր, և ցանկությունը մեծ էր մոտիկից ծանոթանալու Հայաստանի հարավում տիրող իրավիճակին։

Իր խոսքում Պ.Պիրունչիկը նշեց, որ բազմիցս էր լսել Մեղրիի տարածաշրջանի, մեղրածոր և քաղցրահամ մրգերի, բարենպաստ պայմանների մասին, ինչն էլ նրան ստիպել էր այցելել Մեղրի։

Հանդիպման վերջում Պ. Պիրունչիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, և երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանդիպումները լինեն շարունակական։

  • Կիսվել: