չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեղրի-Երևան միջպետական ճանապարհին ադրբեջանական կողմը արգելապատնեշներ է տեղադրել. Խաչատրյան (տեսանյութ)

Մեղրի-Երևան միջպետական ճանապարհին ադրբեջանական կողմը արգելապատնեշներ է տեղադրել. Խաչատրյան (տեսանյութ)

Մեղրի-Երեւան միջպետական Մ2 ճանապարհով, ադրբեջանցիների կողմից բացելուց հետո առաջինը երթեւեկեցին ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Խաչատրյանը:

Խոսելով այն մասին, թե ճիշտ է արդյոք, որ ճանապարհն ադրբեջանցիները լիովին չեն բացել, քարե պանելներ են տեղադրել՝ Խաչատրյանն ասաց․ ՛՛Ճանապարհի եզրային հատվածներում արգելապատնեշներ կային, որոնք չեն խոչընդոտում երթեւեկությունը, անգամ՝ բեռնատարիներինը։ Ուղեկալներում նման բաներ լինում են, որպեսզի մեքենաները իրենց արագությունն իջեցնեն՛՛:

Պատգամավորի խոսքով՝ երթեւեկությունը ակտիվ չէ, համարյա մեքենա չկա։ ՛՛Երեւի ժողովուրդը դեռ տեղյակ չէ, կարծում եմ՝ մի ժամ հետո երթեւեկությունը կակտիվանա՛՛,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: