երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի ժամանակավոր տնօրենը կասկածավում է 379 մլն 500 հազար դրամի հափշտակելու մեջ

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի ժամանակավոր տնօրենը կասկածավում է 379 մլն 500 հազար դրամի հափշտակելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Հրազդանի բաժին գրություն է ստացվել այն մասին, որ մայիսի 14-ին Վարդան  Մ․-ն և վերջինիս փաստաբանների կողմից Կոտայքի մարզային քննչական վարչություն հաղորդում է ներկայացվել, որ 2023թ.-ի ապրիլին «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերության մասնակից և տնօրեն՝ Վարդան Մ․-ն և Վանուշ Ա․-ն սկսել են բանակցել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում գտնվող ոսկու հանքը գնելու շուրջ: Ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն 2023թ.-ի օգոստոսի սկզբից Վարդան Մ․-ն «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի փաստացի տնօրինումը հանձնել է Վանուշ Ա․-ին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023թ.-ի օգոստոսի 10-ից 2024թ.-ի ապրիլի 1-ը Վանուշ Ա․-ն և նրա հետ փոխկապակցված անձինք առանձնապես խոշոր չափերի ոսկյա և արծաթյա խտանյութ /մոտավորապես 17 կգ, հիմնականում ոսկյա խտանյութ/ են վաճառել «Ասսաթ Մ» ՍՊ ընկերությանը և 72 մլն դրամ հիմնական միջոց ծախսել դրա վրա, սակայն ստացված դրամական միջոցներից «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի մասնաբաժինը 421 մլն 5 00 հազար դրամ առանձնապես խոշոր չափերի գումարները չեն մուտքագրվել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի բալանս, բացառությամբ 42 մլն դրամի, այսինքն 379 մլն 500 հազար դրամն առերևույթ հափշտակվել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: