Մեդիափորձագետը զգուշացնում է սոցկայքերի միջոցով քարտի տվյալներ գողանալու մասին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով զգուշացնում է, որ սոցկայքերով օգտատերերից խաբեությամբ կարողանում են ստանալ քարտի տվյալները, հետևաբար՝ նաև քարտում պարունակվող գումարը:
՛՛Կարմրաթուշ ծտերը ձեզ առաջարկում են միասին զմայլվել արվեստով, կայքեր ուղարկում, որ տոմս առնեք։
Կայքերը, թարսի պես, ավելի սիրուն դիզայն ունեն, քան մեր իրական կինո կամ ուղղակի թատրոնները։ Բայց քարտի տվյալ են գողանում, ու որպես հետեւանք, վրայի գումարները։
Կարճ ասած, զգուշացեք։ Մի հատ գուգլեք, գտեք թատրոնի իրական հասցեն՛՛,-նշել է նա: