կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով մի շարք նախագծեր են դիտարկվում (տեսանյութ)

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով մի շարք նախագծեր են դիտարկվում (տեսանյութ)

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով համայնքն այսօր մի շարք նախագծեր է դիտարկում: Դրանցից երկուսն իրար կկապեն Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները. ծրագրերը կմեկնարկեն այս տարի, հայտնում են Երևան քաղաքապետարանից:

Մյասնիկյան պողոտան Գյուրջյան փողոցին կապող նոր ճանապարհը կունենա ավելի քան 2.3 կմ երկարություն և 9 մ լայնություն:

Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջն իրար կապող ճանապարհը՝ 1.4 կմ երկարություն ու 7մ լայնություն:

  • Կիսվել: