հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Մայր Հայաստանի» ետևի մասում երկնաքերեր են հայտնվելու՝ թող կոտրվեն այն մարդու մատները, ով ստորագրել է այս նախագիծը․ ռեժիսոր

«Մայր Հայաստանի» ետևի մասում երկնաքերեր են հայտնվելու՝ թող կոտրվեն այն մարդու մատները, ով ստորագրել է այս նախագիծը․ ռեժիսոր

Շուտով «Մայր Հայաստանի» ետևի մասում երկնաքերեր են հայտնվելու: Այս մասին սոցկայքի իր էջում հայտնել է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

«Երբ քաղաքից «Մայր Հայաստանին» նայես, այն կլին արդեն փոքրիկ «Մայրիկ Հայաստան», որովհետև ետևի մասում երկնաքերեր են հայտնվելու»,-ասել է նա՝ հավելելով, որ արվում է այն, ինչ չպետք է անել. «Թող կոտրվեն այն մարդու մատները, ով ստորագրել է այս նախագիծը, որի արդյունքում անտառի փոխարեն երկնաքերեր են հայտնվելու «Մայր Հայաստանի ետևի մասում»:

 

 

 

 
 

 

  • Կիսվել: