կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Մայր բնությանն առնչվող մտահոգությունները ԲԸՏՄ ղեկավարի և WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի հանդիպման առանցքում

Մայր բնությանն առնչվող մտահոգությունները ԲԸՏՄ ղեկավարի և WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի հանդիպման առանցքում

ԲԸՏՄ ղեկավար Գնել Հասրաթյանը հանդիպել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ, ով բազմաթիվ բնապահպանական ծրագրերի հեղինակ ու նախաձեռնող է և իր մեծ ներդրումն ունի Հայաստանի բնության պահպանման գործում։
 
«Նման մարդու գիտելիքներն ու փորձը առիթ են հանդիսանում պարբերաբար հանդիպել և քննարկել մայր բնությանը վերաբերվող մտահոգությունները։
 
Այս անգամ անդրադարձել ենք մի շարք հարցերի, մասնավորապես, վերահսկման ոլորտի արդյունավետությանը, հանրության հետ իրազեկման ու կանխարգելման միջոցառումների էֆեկտիվությանը և որակի բարելավմանը: Մոտ ժամանակներս արդյունքները կլինեն տեսանելի։
 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատրաստ է քննարկել և կիսվել մասնագիտական փորձով այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնք բնապահպանական ոլորտում ունեն հաջողված փորձ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Հասրաթյանը։

  • Կիսվել: