չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Մայր Աթոռում կկատարվի Հանրապետական մաղթանք

Մայր Աթոռում կկատարվի Հանրապետական մաղթանք

Մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, արարողությունը բարեպաշտ մեր ժողովրդի համար կհեռարձակվի ժամը 18։00֊ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1֊ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։

  • Կիսվել: