ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է․ Կաթողիկոսը՝ իշխանության ներկայացուցիչներին Մայր աթոռում ընդունելու մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է․ Կաթողիկոսը՝ իշխանության ներկայացուցիչներին Մայր աթոռում ընդունելու մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է, ամեն անձ այցելում է Մայր Աթոռ, և եթե խնդիրներ կան, հարցեր կան, նաև հանդիպումներ է ունենում Ամենայն հայոց Հայրապետի հետ, եթե դրանք վերաբերում են Ամենայն հայոց հայրապետին և նրա տնօրինության տակ են այդ հարցերի լուծումները:

Այս մասին Մայր աթոռում լրագրողներին ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ անդրադառնալով այն հարցին, որ իշխանությանը քննադատելուն զուգահեռ Մայր Աթոռը բարձր ընդունելության է արժանացնում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին։

«Այդպիսի հանդիպումներ ունեցանք վերջերս, մեզ այցելեց կրթության նախարարը, ինչպես նաև տիար Ավինյանը: ԿԳՄՍ նախարարի ու Ավինյանի հանդիպումների վերաբերյալ մեր  տեղեկատվական ծառայությունը համապատասխան հաղորդագրություն տարածել է: Այնտեղ ներկայացված են բոլոր այն հարցերը, որոնք մենք քննարկել ենք։ Տիկին Անդրեասյանի հետ հանդիպմանը մենք անդրադարձել ենք «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, որը ոչ թե դուրս է բերվում Հայ ժողովրդի պատմության դասագրքից, այլ տարալուծվում է այլ առարկաների, այդ թվում հայ ժողովրդի պատմություն առարկայի մեջ, որը մենք ճիշտ չենք գտնում և որին մենք հստակ մեր ժխտական դիրքորոշումը արտահայտել ենք: Այս օրերին էլ, անշուշտ, մեր հոգևորականների կողմից այդ խնդրին անդրադարձ եղավ: Իրենք նույնպես արտահայտեցին վերաբերմունքը մեր և մեր սուրբ եկեղեցու, և, կարծում եմ, մեր հավատավոր ժողովրդի»,- ասաց նա։

  • Կիսվել: