չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Մայիսին բոլոր ոստիկանները պարգևավճար են ստացել. 2,5 միլիարդ դրամ է կազմել. ՀՀ փոխոստիկանապետ

Մայիսին բոլոր ոստիկանները պարգևավճար են ստացել. 2,5 միլիարդ դրամ է կազմել. ՀՀ փոխոստիկանապետ

Ապրիլին ոստիկանները չեն պարգևատրվել, պարգևատրվել են մայիսին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։

«Ստացել են իրենց աշխատավարձն ու օրենքով հասնող հավելավճարները, կարծեմ՝ մոտ 2,5 միլիարդ դրամ է կազմել», - նշեց նա։

Փոխոստիկանապետը վստահեցրեց, որ պարգևավճար ստացել են բոլորը ու դա պայմանավորված չէ Երևանում տեղի ունեցած ցույցերով։

  • Կիսվել: