շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» տանող ճանապարհները․ ոստիկանություն

Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» տանող ճանապարհները․ ոստիկանություն

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները, տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

«Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: 
Նշենք, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- տեղեկացնում և կոչ է անում ոստիկանությունը ոստիկանությունը։

  • Կիսվել: