Մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվել է մայիսի 23-ը
ՀՀ կառավարության որոշման համաձայն 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվում է 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը:
Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել դեռևս 2020 թվականի փետրվարի 21-ին՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով: